Black Sabbath լեգենդար ռոք խմբի նոր ալբոմը, որը ստացել է «13» անվանումը, 43 տարվա մեջ առաջին անգամ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը: Վերջին անգամ խումբը հայտնվել է ցուցակի առաջին տեղում «Պարանոյիդ» ալբոմով, որը թողարկվել է 1970թ.-ին: Այս մասին հաղորդել է բրիտանական Official Charts Company ընկերությունը:
«Ես ապշած եմ այս ալբոմի հաջողությունից,- ասել է վոկալիստ Օզի Օսբորնը:- Նախկինում մեզ երբևէ չի հաջողվել գլխավորել չարթը»:
19 երգից բաղկացած ալբոմը ձայնագրվել է վոկալիստ Օզի Օսբորնի, կիթառահար Թոնի Այոմիի, բասիստ Թերի «Գիզեր» Բաթլերի և թմբկահար Բրեդ Ուիլքի կողմից: Այն թողարկվել է հունիսի 11-ին:










































