Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Տատյանա Կոբուին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը, ում մրցակիցը նույնպես Ուրկաինայի ներկայացուցիչն է:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
ՀԲՖ մամուլի ծառայությունԼուսանկարը՝ ՀԱՕԿ-ի