Քուվեյթի նավթարդյունաբերության հարցերով նախարարի պաշտոնակատար Անաս Ալ-Սալեհը ակնկալում է, որ նավթի շուկան կվերականգնի հաշվեկշիռը 2016 թվականի վերջին. «սև ոսկու» գինը կկազմի մեկ բարելի դիմաց 50 դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության հետ զրույցում նա հայտարարել է, որ նավթի շուկայում ՕՊԵԿ-ի ռազմավարությունը «լավ է աշխատում»։ «Այժմ մենք տեսնում ենք շուկայում գների բարելավում, պահանջարկն աճում է՝ մասամբ Կանադայում, Լիբիայում, Նիգերիայում արտադրության դադարեցման և «թերթաքարային նավթի» պատճառով»,- հավելել է նա։
2014 թվականի ամռան սկզբից մինչև անցած տարեվերջ նավթի գներն իջել են ավելի քան եռակի՝ 115 դոլարից դառնալով մեկ բարելի դիմաց 36 դոլար։ Խոսքը Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մասին է։ 2016 թվականին գները իջել են 30 դոլարից։ Անկումը հիմնականում բացատրվում է աշխարհում արդյունահանման բարձր մակարդակով՝ դանդաղեցող պահանջարկի պայմաններում։