Հայաստանի 3 ուժեղագույն շախմատիստուհիները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրում և շարունակում են պայքարել ամենաբարձր տեղերի համար:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղացին համապատասխանաբար վրացուհի Բելա Խոտենաշվիլիի և ռուս Անաստասիա Սավինայի հետ: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինայի հետ:
Մեկնարկային 4 տուրից հետո Էլինա Դանիելյանը 3.5 միավորով ընթանում է առաջատարների խմբում, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ընդամենը կես միավորով են ետ մնում նրանցից: