Google-ի Chrome բրաուզերում հայտնաբերվել են նոր թույլ տեղեր: Vupen ֆրանսիական ընկերությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է կոտրել բրաուզերը` օգտագործելով նրանում հայտնաբերված թույլ կետերը:
Ըստ ընկերության` իրենք կարողացել են կոտրել, այսպես կոչված, «ավազի տուփը» (sandbox)` բրաուզերի այն գործիքը, որը պաշտպանում է օպերացիոն համակարգը արտաքին միջամտությունից: Այդպիսով, ֆրանսիացիներին հաջողվել է «վերահսկել» ողջ համակարգիչը, որն աշխատում էր Windows օպերացիոն համակարգով:
Vupen-ի աշխատակիցները կոտրել են Chrome 11 բրաուզերը, որը համարվում է Google-ի բրաուզերներից ամենաապահովը:
Ֆրանսիական ընկերությունն իր գործողությունների նկարագրությամբ տեսանյութը հրապարակել է ինտերնետում: