Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչո՞ւ հետ կանգնեց Սերժ Սարգսյանը

Վիեննայից Երևան ճանապարհին օդանավում պատասխանելով իր հետ Վիեննա տարած մի քանի լրագրողների հարցերին՝ Սերժ Սարգսյանը փաստորեն հրաժարվեց ապրիլյան պատերազմի մասով կիրառած «հաղթանակ» բնորոշումից՝ գերադասելով «զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը» արտահայտությունը: «Ես կարող եմ ասել, որ հաղթել ենք»,- ասաց Սերժ Սարգսյանն ի պատասխան լրագրողի, բայց ճիշտ համարեց օգտագործել «խնդիրը կատարելու» տարբերակը:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նահանջեց «հաղթանակ» տերմինից, որ մի քանի օր առաջ կիրառել էր Հանրային խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը: Ապրիլին մենք հաղթել ենք և մեր հաղթանակը հասցնելու ենք մինչև վերջ՝ այդ հանդիպման ելույթում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Հիմա՝ Վիեննայից հետո, Երևան տունդարձի ճանապարհին պարզվում է, որ հաղթանակն այդքան էլ ճիշտ չէ, կամ «ավելի ճիշտ է» խնդիրը կատարելու տարբերակը: Ի՞նչ փոխվեց Սարգսյանի համար: Ինչը որ փոխվեց՝ փոխվեց Վիեննայո՞ւմ: Բառերի ընտրությունն այստեղ էակա՞ն է, թե՞ ոչ:

Համենայնդեպս, երբ խոսքը վերաբերում է պետության առաջին դեմքին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին, ապա նշանակություն ունի յուրաքանչյուր բառ, հետևաբար՝ յուրաքանչյուր բառի փոփոխություն: Իսկ այստեղ խոսք է գնում ընդհանրապես ամբողջական իրավիճակ բնորոշող խոսքի մասին, այսինքն՝ մի ամբողջ պատերազմական փուլի գնահատականի, բնութագրի մասին: Եվ փաստորեն տեղի է ունենում դրա հիմնարար վերանայում, հրապարակային վերանայում:

Ըստ այդմ առաջանում են հարցեր, թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել: Ի վերջո՝ այդ վերանայումը կարող է պայմանավորված լինել Վիեննայում տեղի ունեցած քննարկումների այնպիսի հատվածներով, որոնք հասարակության համար այսօր տեսանելի չեն և տեսանելի կարող են դառնալ վաղը: Եվ ըստ այդմ՝ չի բացառվում, որ փոխելով ապրիլյան իրողությունների հանդեպ գնահատականը՝ Սերժ Սարգսյանը հասարակությանը պատրաստում է վաղվա «տեսանելիքին»:

Սերժ Սարգսյանը կարծես թե կարողանում է կառավարել էմոցիաները: Առավել ևս, որ Հանրային խորհրդի հետ հանդիպումը տեղի ունեցավ ռազմական ակտիվ գործողություններից շաբաթներ անց, հետևաբար տվյալ պահին չկար էմոցիոնալ ազդեցության գործոն: Ըստ այդմ՝ «հաղթել ենք և հաղթանակը հասցնելու ենք մինչև վերջ» արտահայտությունը չէր կարող լինել էմոցիոնալ:

Այստեղ խնդիրը այն էլ չէ, որ եթե չենք հաղթել, ուրեմն պարտվել ենք: Իրավիճակը իսկապես բավական բարդ է՝ սև-սպիտակ գնահատականների արժանացնելու համար: Խնդիրը այդ իրավիճակում իրականությունը հասկանալն է՝ վտանգավոր անակնկալներից խուսափելու համար: Եվ եթե այդօրինակ կարևորագույն տերմինների փոփոխությամբ փոխվում է իրավիճակի գնահատականը, դա կարող է նշանակել, որ իրավիճակն է փոխվում կամ արդեն փոխվել է, իսկ հանրությունը տեղյակ չէ դրանից:

Վերջին հաշվով՝ մի քանի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, որ հաղթանակը հասցնելու ենք մինչև վերջ: Իսկ դա ենթադրում է գործողությունների, անելիքների մի ռեժիմ: Մեկ այլ ռեժիմ է ենթադրվում, երբ հայտարարվում է, որ զինուժը «կատարել է իր խնդիրը»: Սա արդեն ամբողջական իրավիճակ է՝ խնդիրը կատարված է, հետևաբար այլ խնդիր չկա: Մնում է հասկանալ, թե ինչն է առարկան, որը մի քանի օր առաջ հաղթական անկատար էր, իսկ այսօր արդեն՝ անցյալ կատարյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում