Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Գյումրիում լուսանկարչի սխալ շրջադարձը նրան տարել է մոռացված աշխարհ. The Washington Post

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը գետնին հավասարվեց  մոտ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ 25 հազար մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, և հարյուր հազարավորներն անօթևան դարձան այն ժամանակվա դեռևս խորհրդային հանրապետությունում։

Խորհրդային Միության փլուզումը զգալիորեն խոչընդոտեց տուժած քաղաքների վերակառուցմանը, ներառյալ Գյումրիի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի։ Շատ ընտանիքներ դեռևս սպասում են օգնության, սակայն ենթակա չեն կառավարության կողմից բնակարանային ապահովման, եթե չեն համարվում երկրաշարժի անմիջական զոհ։ Այս մասին The Washington Post-ում գրում է Քլոե Քոլեմանը՝ ներկայացնելով լուսանկարչուհի Յուլյա Գրիգորյանցի կողմից տրամադրված ֆոտոշարքը։ Լուսանկարչուհին սխալմամբ հայտնվել է Գյումրիի լքված շենքերից մեկում և հանդիպել մի քանի ընտանիքների՝ կիսելով իր տեսածը պարբերականի հետ։

«Խորhրդային ժամանակներում ընդհանուր սենյակներով այդ վիթխարի երկվորյակ շենքերից յուրաքանչյուրում ապաստանում էր  60 ընտանիք։ Այսօր այնտեղ բնակվող ընդամենը 4 ընտանիք կա…4 ընտանիքներ և սերունդներ, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ՝ փլուզվող պատերի մեջ ու  միջանցքներում․ ապրելով այս դատարկության մեջ…ապրելով  իրենց անհույս, կալանված կյանքը»,- նշել է լուսանկարչուհին։

«Մոտ մեկ տարի առաջ՝ անցած հունիսին, վարում էի Գյումրիով և սխալ շրջադարձի պատճառով ավելի շատ ուշադրություն էի դարձնում ճանապարհին՝ ճիշտ ուղու որոնումներով, երբ նկատեցի այդ երկու հսկա երկվորյակ շենքերը՝ մեկը մյուսի առջև։ Առաջին հայացքից ինձ թվաց, թե դրանք բնակեցված չեն. դա ակնհայտ էր բացակայող լուսամուտներից, տանիքից և շենքերի ընդհանուր վիճակից։ Բայց այն, ինչ գրավեց ուշադրությունս՝ երկրորդ հարկից կախված լվացքն էր»,- ասել է լուսանկարչուհին։

Մի քանի օր նա այցելել է այդ շենքեր, հանդիպել ընտանիքների հետ. «Մոտ մեկ տարի ես շարունակում էի մտածել նրանց մասին, բայց քաղաքից բացակա լինելու պատճառով հնարավորություն չունեի նրանց կրկին այցելելու։ Մարտին 9 օր անցկացրի Գյումրիում՝ աշխատելով այս պատմության վրա և ամեն օր հանդիպելով ընտանիքների հետ: Այդ բոլոր օրերը անցկացրեցի նրանց հետ այդ շենքերում»,- ասել է նա։

5 երեխաների մայր, 30-ամյա ուժասպառ Լուսինեն, որի ամուսինը նկարահանումից 10 օր առաջ էր ինքնասպան եղել

38-ամյա Կնյազը ճաշ է պատրաստում 10-ամյա դստեր՝ Աստղիկի համար

Լուսինեի երեխաներն են՝ 7-ամյա Լևոնը, 11-ամյա Կարինեն և 9-ամյա Սյուզաննան

Բնակչուհի Սոսեի որդին է՝ 10-ամյա Ալեքսը

Ամուսինը լքել է Սոսեին, մինչ այդ նա ծեծի է ենթարկել կնոջը՝ ստիպելով դադարեցնել երկրորդ  հղիությունը, սակայն Սոսեն համառել է և լույս աշխարհ բերել դուստր  

«Խաղահրապարակ»՝ երկու շենքերի արանքում

Խաղալիքների թանգարանը շուտով կարող է ի չիք դառնալ, քանի որ վերևի հարկերի բնակիչները վերջին շրջանում հեռացել են՝ առաստաղի ու պատերի փլուզումների պատճառով

Լևոնն ինքնասպան եղած հոր նկարն է նայում

Սյուզաննան հոգ է տանում կրտսեր քրոջ՝ Նարեի մասին

57-ամյա Կարինեն չորացած տերևներն է վառում

Խորhրդային տարիներին այս վիթխարի երկվորյակ շենքերից յուրաքանչյուրում ապաստանում էր 60 ընտանիք, այսօր այնտեղ բնակվող ընդամենը 4 ընտանիք կա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում