Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այսօր, Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է տղամարդկանց Հայաստանի 2011թ. առաջնությունը, որին մասնակցելու են 8 ակումբներ։
Գյումրիի քաղաքապետարանը որոշել է «Գյումրի» թիմին միջոցներ տրամադրել միայն ճանապարհածախսի համար, իսկ ահա գիշերակացի և սննդի գումար բասկետբոլային թիմը չի ստացել։ Գյումրիի համանուն թիմը հայտնվել էր բարդ իրավիճակում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին հանդիսանում է հայկական բասկետբոլի հենասյուներից մեկը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր վրա է վերցրել «Գյումրիի» գիշերակացի և սննդի ծախսերը։
Հիշեցնենք Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակից թիմերի ցանկը.
Պոլիտեխնիկ
Ստեփանակերտ
Շինարար
Գյումրի
ԵՊԲՀ
Վեդի
Պատանեկան հավաքական
Արաբկիր