Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ-ում ավելի անվտանգ է գրպանում ուրան, քան դյուրավառ հեղուկ պահելը

Պարզվում է` Հայաստանում ավելի անվտանգ է գրպանում պահած հարստացված ուրանով դեսուդեն անելը, քան ասենք` դյուրավառ հեղուկով: Համենայնդեպս, բռնվելու դեպքում Հայաստանում ուրանի համար ավելի մեղմ պատիժ կտան:
Գուցե միջազգային հանրությանը տարօրինակ թվա, բայց Հայաստանի Քրեական օրենսգրքով կարելի է նույնքան ժամկետով նստել ե՛ւ ապօրինի կերպով ռադիոակտիվ նյութեր շրջանառելու համար, ե՛ւ ասենք` դյուրավառ կամ այրիչ նյութեր պահելու, հաշվառելու, փոխադրելու, առաքելու կամ օգտագործելու ժամանակ կանոնները խախտելու համար:
ՀՀ ՔՕ 233-րդ հոդվածում (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) բառացիորեն գրված է. «Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»: Նույն արարքները, «որոնք մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»: Նշենք, որ ՔՕ այս հոդվածը փոփոխվել է 2006 թվականին: Իսկ ահա նույն ՔՕ-ի 240-րդ հոդվածում (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանումը, հաշվառումը, փոխադրումը, առաքումը կամ օգտագործման կանոնները խախտելը) գրված է. «Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»: Թվում է, թե Հայաստանի իշխանությունները ոչ միայն իրենց բարի կամքով, այլ նաեւ օրենսդրորեն են ամրագրել, որպեսզի Հայաստանը ուրանի եւ նման այլ ռադիոակտիվ նյութերի տարածման համար ուղղակի բարեբեր երկիր դառնա: Այնպես որ, զարմանալի չէ, որ ուրանի գործ անողները Հայաստանում ազատ գործունեություն են ծավալում եւ բռնվում են միայն Վրաստանում, ինչի մասին էլ հայտնի դարձավ օրերս, երբ Վրաստանի իշխանությունները հաստատեցին, որ այս տարվա ապրիլին ձերբակալել են երկու հայերի, ովքեր Վրաստան են տարել 18 գրամ գերհարստացված ուրան:
Ռուսական տարբերակ
ԽՍՀՄ ՊՆ հատուկ ծառայությունների պաշտոնաթող սպա, միջուկային զենքերի գծով մասնագիտացված Դմիտրի Խալեզովը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ եթե ուրանին առնչվող պատմությունը հորինված չէ, ապա այդ ուրանի Հայաստանում հայտնվելու հետ կապված մի քանի տարբերակ կարող է լինել: «Կարելի է ենթադրել, որ նրանք այդ ուրանը ինչ-որ տեղից «պեղել» են, կամ, ասենք, դեռ վառուց` մի քանի տարի առաջ, այն թաքցրել են Հայաստանի տարածքում: Կամ էլ` կարող էին ինչ-որ տեղից, ասենք` Ռուսաստանից վերջերս բերած լինել Հայաստան: Երրորդ տարբերակ էլ կա, որը չնայած քիչ հավանական է: Ֆորմալ առումով համարվում է, որ «տնային» պայմաններում հնարավոր չէ ուրան հարստացնել, քանի որ միայն շատ բարդ ինդուստրիալ գործընթացն է հնարավորություն տալիս դա անել: Սակայն, իհարկե, ասում են, որ կան, ժողովրդական լեզվով ասած` «ոսկե ձեռքեր ունեցողներ», ովքեր ստեղծել են շատ էժանագին սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս տնային պայմաններում ուրան հարստացնել: Սկզբունքորեն սա էլ հնարավոր տարբերակ է: Կարելի է ենթադրել, որ նրանք կարող էին ուրանը ավելի վաղ բերած լինել Ռուսաստանից` թաքցնելով Հայաստանի տարածքում», – նշեց Խալեզովը: Պաշտոնաթող սպայի խոսքով, Ռուսաստանից ուրան բերելու համար միշտ էլ կարելի է ինչ-որ ճանապարհ գտնել. ասենք` պայմանավորվում են ուրանի հարստացմամբ զբաղվող համապատասխան գործարանից ինչ-որ մեկի հետ: «Ընդհանրապես, երբ ուրանը սկսում են հարստացնել, նախ հարստացնում են 15-20 տոկոսի կարգի` ռեակտորային որակի համար, ինչից հետո այն օգտագործում են որպես վառելիք` ռեակտորների համար: Սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է հարստացնել մինչեւ 90 եւ ավելի տոկոս, եւ դա արդեն համարվում է ռազմական նպատակով կիրառելի ուրան: ՌԴ-ում կան այնպիսի գործարաններ, որոնք ուրանը հարստացնում են ընդհուպ մինչեւ ռազմական նպատակներով կիրառելի լինելու աստիճան: Դա բնական է, քանի որ Ռուսաստանը միջուկային զենք է արտադրում: Համապատասխանաբար, եթե գոյություն ունեն նման գործարաններ, ապա այնտեղից տեսականորեն հնարավոր է նաեւ ինչ-որ բան գողանալ, թեեւ, իհարկե, կան անվտանգության խիստ մեխանիզմներ. ասենք` օտար մարդկանց թույլ չեն տալիս մտնել նույնիսկ գործարանի տարածք, գործարանները համապատասխան ձեւով առանձնացված են, պարսպապատված: Եթե խոսքը հարստացված ուրանի մասին է, ապա այն շատ մանրակրկիտ ձեւով հաշվառվում է, այսինքն` եթե ինչ-որ քանակով ուրան է հարստացվել, այն միանգամից կշռվում է, կնքվում, հանձնվում պահեստ, դուռը փակվում, գրանցվում է համապատասխան գրանցամատյանում: Այսինքն` ամեն ինչ շատ խիստ վերահսկվում է: Բայց մյուս կողմից, որքան էլ այդ վերահսկողությունն ու հաշվառումը խիստ լինի, եթե կան կոռումպացված դեմքեր, ապա հնարավոր է այդ վերահսկողությունից նաեւ «դուրս մնալ»», – ասում է Խալեզովը: Այդուհանդերձ, պաշտոնաթող սպան այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հորինում է ուրանային պատմությունները, ինչպես որ, նրա կարծիքով, եղավ իր ընկերոջ` ներկայում Թաիլանդի բանտում ապօրինի զինամթերքի վաճառքի համար ազատազրկում կրող Վիկտոր Բուտի դեպքում: Իսկ թե դրանով ԱՄՆ-ը ի՞նչ քաղաքական սպասելիքներ ունի, դա արդեն, ըստ Խալեզովի, այլ պատմություն է:
Լուսանկարում` աջից, ԽՍՀՄ ՊՆ հատուկ ծառայությունների պաշտոթանող սպա Դմիտրի Խալեզովը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում