Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Պուտինի տագնապահարույց խաղը Կովկասում. L’OBS, Ֆրանսիա

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները նորից բուռն քննարկման առիթ դարձան միջազգային լրատվամիջոցներում:

Հայաստանը և Ադրբեջանը հրադադար էին կնքել ավելի քան 20 տարի առաջ: Այդ տարիների ընթացքում հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական բանակցություններ են ընթացել տարբեր ձևաչափերով, սակայն շոշափելի արդյունք չի գրանցվել: Մինսկի խմբի միջնորդական առաքելության մեջ գրեթե առաջընթաց չկա: Ինչպես երևում է՝ փոխզիջումն անհնարին է մի շարք օբյեկտիվ պատճառներով. դրանցից մեկը հակամարտության կողմերի փոխադարձ ատելությունն է, որ ձգվում է արդեն մի ամբողջ դար և վերջին 25 տարում սրվել է:

Կան նաև այլ պատճառներ, որոնք դժվար է օբյեկտիվ համարել, սակայն դրանք ավելի բարդ են: Դրանց շարքին է պատկանում Ռուսաստանը: Նա հակամարտության լուծման ուղիներ փնտրող գլխավոր տարածաշրջանային ուժն է: Նրա տրամադրության տակ էական ռեսուրսներ կան, որոնք կարող էին խաղաղ կարգավորման նպատակին ծառայել, այնուամենայնիվ Մոսկվան բոլորովին էլ շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ամեն դեպքում նա չի ձգտում դրան ներկա իրավիճակում և ամենայն հավանականությամբ կփոխի իր կարծիքը միայն հստակ ձևավորված պայմաններում, ինչը հղի է բավականին սարսափելի հետևանքներով:

Վերջին երկու տասնամյակում ղարաբաղյան հակամարտության լուծման միանգամից երկու բաենպաստ հնարավորություններ ստեղծվեցին: Առաջինին վերջ տվեց «պալատական հեղաշրջումը» Հայաստանում 1998թ., որից հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց ղարաբաղյան պատերազմի գլխավոր մասնակիցներից մեկը՝ Ռուսաստանի հովանավորյալ Ռոբերտ Քոչարյանը. ներկա նախագահ Սերժ Սարգսյանը համարվում է նրա ժառանգորդը:

Հակամարտության լուծման երկրորդ հնարավորությունը ստեղծվեց 1999թ., սակայն այն ավարտվեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած արյունալի սպանդով. ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ սպանվեցին լրագրող Նաիրի Հունանյանի ձեռքով:

Քաղաքական շատ վերլուծաբաններ համարում են, որ այդ սպանդի հետևում կարող էին թաքնված լինել Ռուսաստանի՝ խաղաղ բանակցությունները խափանելու ձգտումները: Այդ ժամանակ սպասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովում ԱՄՆ-ի միջնորդությամբ կստորագրեն խաղաղության առաջին պայմանագիրը, սակայն Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը թաղեց խաղաղ գործընթացը:

Այսպիսով, երկու հնարավորությունները բաց թողնվեցին գործողությունների արդյունքում, որոնց հետևում հստակ կանգնած է Ռուսաստանը: Պետք է նաև ավելացնել, որ ի տարբերություն 1990-ականների՝ Մոսկվայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում այժմ ավելի է ամրապնդվել. Ռուսաստանը ռազմական բազա ունի Գյումրիում, որը համարվում է հակաՆԱՏՕ-ական գլխավոր օբյեկտներից մեկը տարածաշրջանում:

Ռուսաստանի որոշմամբ են նշանակվում Հայաստանի կառավարության ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, ինչպես նաև կառավարում է երկրի զգալի մասը և նրա բանակը:

Բանն այն է, որ Պուտինի համար կարևոր է ռազմական ներկայություն ապահովել Հարավային Կովկասում, և Հայաստանում ռազմաբազայի առկայությունը ավելի է կարևորվում Վրաստանից Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք ռուսական ռազմաբազայի դուրսբերման լույսի ներքո: Դա ենթադրում է Հայաստանի կառավարության վրա կոշտ վերահսկողություն, որպեսզի թույլ չտրվի այն ամենի կրկնությունը, ինչ եղավ Վրաստանում:

Ռուսաստանին այժմ ձեռնտու չէ հակամարտության լուծումը, ինչը այս կամ այն չափով կնվազեցներ Հայաստանի և Ադրբեջանի կախումն իրենից: Ներկա պահին Հայաստանի քաղաքական էլիտան և բանակը Ռուսաստանի վերահսկողության տակ է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին բավական վճռական չէ, նա մոլորվածի տպավորություն է թողնում: Պետք նկատել նաև, որ երկու երկրներում էլ բռնապետական ռեժիմ է հաստատված, հատկապես՝ Ադրբեջանում: Երկու երկրների ղեկավարներն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ «ցմահ նախագահական» համակարգը կփլվի հակամարտության հետ մեկտեղ, և գերադասում են կառչած մնալ իշխանությանը և Ռուսաստանին:

Իսկ Արևմուտքն իր հերթին չի հասկանում, որ հակամարտության լուծման միակ երաշխիքը այդ երկրներում ժողովրդավարության հաստատումն է, և երկրներից մեկին կամ մյուսին սատարելն այս իրավիճակում անիմաստ է: Հնարավոր է, որ Արևմուտքը տարբերակված մոտեցում ունի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, սակայն հարց է ծագում՝ պատրա՞ստ է նա ամբողջովին զիջելու Հարավային Կովկասը ռուսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում