Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ պետության պարտականությունների մեջ է մտնում մանկապիղծների նկատմամբ քիմիական մեթոդով ամորձատման հնարավորության առնվազն քննարկումը: Այս մասին նա ասել է` մասնակցելով դատական համակարգի հարցերով քննարկմանը: Նա ասել է, որ այս հարցով անհրաժեշտ է բանավեճ, իսկ վերջնական որոշումն ինքը կկայացնի: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Ռուսաստանի ղեկավարը նաև շեշտել է, որ մանկապիղծների նկատմամբ պատիժը պետք է առավելագույնս խիստ լինի, և «լիբերալ մոտեցումներն այստեղ անընդունելի են»: Ըստ Մեդվեդևի` իր նշած ծայրահեղական մեթոդները պետք է կիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր արդեն գործել են այս հանցանքը:
Մեդվեդևը նաև ասել է, որ քիմիական ամորձատումը հնարավոր է միայն «կամավոր հիմունքներով»` նշելով, որ մի շարք երկրներում այս փորձն արդեն կիրառվում է: