Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրաստանում աճում են կասկածները Եվրոպայի նկատմամբ. EL Pais, Իսպանիա

Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանագիծը ամեն տեղ չէ, որ հստակ եզրագծված է: Որոշ տեղերում չկան ոչ ցանկապատեր, ոչ ցուցանակներ, որոնք ցույց կտան, թե որտեղից է սկսվում Հարավային Օսիան, որը 90-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո հռչակեց իր անկախությունը, առանձնացավ Վրաստանից, իսկ անցյալ տարի համագործակցության և ինտեգրման վերաբերյալ համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ:

Ջարիաշենի գյուղում Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանագիծն անցնում է մայրուղով: Սահմանագծից 100 մետր հեռավորության վրա՝ Վրաստանի տարածքում, երկու վրացիներ բացատրում են նախկին խորհրդային երկրի քաղաքացիների միջև հիմնական հակասությունները: Նրանցից մեկն այն կարծիքին է, որ պետք է կողմնորոշվել դեպի Մոսկվա, իսկ մյուսը Եվրոպային հարելու կողմնակից է:

Ներկա պահին Վրաստանը ստիպված է լավ հարաբերություններ ստեղծել իր մերձավոր հարևանի՝ Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ բարեփոխումներ է իրականացնում, որոնք թույլ կտան ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Վրաստանը ստիպված է նաև դիմակայել բնակչության շրջանում աճող դժգոհությունը առ այն, որ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը դանդաղ է ընթանում, միաժամանակ պայքարում է նաև հակաեվրոպական պրոպագանդայի դեմ: Կովկասյան հետազոտությունների ռեսուրսների կենտրոնի տվյալներով՝ 2008թ. վրացիների 58%-ն էր վստահում Բրյուսելին, իսկ 2013թ.՝ միայն 33%-ը:

«Ես իրավունք չունեմ շփվելու Հարավային Օսիայի բնակիչների հետ, սակայն այստեղ ես ինձ անվտանգ եմ զգում»,- ասում է 75-ամյա Էլիզբար Մեստումրիշվիլին: Նրա տան մոտերքում ռուսական ռազմաբազա է տեղադրված, նրան ընդհատում է 43-ամյա Դավիթ Գոկիաշվիլին՝ սահմանը մատնացույց անելով. «Նա այնքան հաճախ է տեսնում ռուսներին, որ սկսել է վախենալ նրանցից. Մոսկվան կտրեց մեր կապերը, նա պետք է հեռանա»:

Վրաստանը պայքարում է հակաեվրոպական քարոզչության երկու տեսակի դեմ. մեկն այն է, որ փորձում են վրացիներին համոզել, թե Վրաստանը, չնայած իր ձգտումներին, երբեք չի դառնա ԵՄ անդամ, իսկ մյուսը՝ վախեցնելով վրացիներին նրանով, որ Եվրոպային ինտեգրվելով, կկորցնեն ավանդական արժեքները՝ քարոզում են մտերմանալ Մոսկվայի հետ:

Չնայած նման քարոզչությունը գնալով ուժեղանում է, Վրաստանում եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն համարում է, որ ԵՄ-ին ինտեգրվելուն հակված բնակչության տոկոսը շարունակում է բարձր մնալ:

Վրաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունը, որի կազմի մեջ մտնում են եվրոպամետ «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները, խնդրում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին գոնե ինչ-որ քայլ անել: Կառավարությունը հավատացնում է, որ կատարել է իր պարտավորությունները, ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, մասնավորապես՝ կրթության և պաշտպանության բնագավառում և խոստանում է շարունակել այդ ուղղությունը:

«Մենք սպասում ենք, որ հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհնչի համապատասխան ազդանշանը: Մենք պետք է մտնենք դաշինք, ես հավատացած եմ, որ այդ հանդիպումը մեզ ավելի շատ գործիքներ կտա, քան այսօր ունենք»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Հնարավոր է, որ ապագա ընտրությունների արդյունքում խորհրդարան մտնեն քաղաքական երկու կուսակցություններ, որոնց ծրագրերը հակված են Ռուսաստանի հետ մերձեցմանը: Սակայն դա չի անհանգստացնում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիիին: Նրա խոսքով՝ մարդիկ քվեարկում են՝ մտածելով ոչ միայն արտաքին քաղաքականության մասին: «Եթե այդ կուսակցությունները մտնեն խորհրդարան, դա կապացուցի այն, որ մեր երկրում կա ժողովրդավարություն»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում