Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը գիտակցաբար զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու համար. Ալ. Խրամչիխին

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը, որը զգալի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«Կարելի է երկար քննարկել, թե Մոսկվայի համար օբյեկտիվորեն ում հետ է առավել շահավետ բարեկամություն անել՝ Երևանի՞, թե՞ Բաքվի, կամ էլ անհրաժեշտ է անտեսել հայ-ադրբեջանական անհաշտ թշնամանքի փաստը և փորձլ պահպանել չեզոքություն:

Փաստն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և Ռուսաստանին աջակցում է միջազգային գործնականում բոլոր առանցքային հարցերում: Ադրբեջանն էլ չի մտել ու չի մտնում հետխորհրդային տիրույթում ռուսամետ որևէ կազմակերպությունում, իր արտաքին քաղաքականությունը երբեք չի համաձայնեցրել Մոսկվայի հետ` կողմնորոշվելով առաջին հերթին էթնիկ պլանում հարազատ Անկարայի ուղղությամբ:

Օրինակ՝ 2014 թվականի մարտին մեզ համար կարևորագույն Ղրիմի հարցում Հայաստանը ՄԱԿ-ի ԳԱ-ում քվեարկել է Ռուսաստանի հետ համատեղ, մինչդեռ Ադրբեջանը քվեարկել է Ռուսաստանի դեմ: Այսինքն՝ Երևանը Մոսկվայի իրավական ու փաստացի դաշնակիցն է, իսկ Բաքուն` ոչ:

Եվս մեկ փաստ այն մասին, որ պետք է կատարել դաշնակցային պարտավորությունները: Վերջին 8 տարիներին Ռուսաստանը Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Սիրիայի օրինակներով ցույց է տվել, որ շատ ուժեղ և հուսալի դաշնակից է, մինչդեռ ՆԱՏՕ-ն նույն օրինակներով ցույց է տվել, որ նրա հետ բարեկամությունը ինքնասպանություն է:

ՆԱՏՕ-ն իրապես ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտությունում, իսկ Ռուսաստանն էլ ունեցել է «ծրագրի առաջին խափանումը»: Ադրբեջանը վերջին տարիներին վիթխարի քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, Թուրքիայից ու Իսրայելից: Ընդ որում` Ադրբեջանն ամենաշատ զենքը գնել է Ռուսաստանից, որոնք հատկապես եղել են հարձակողական և կատարելապես ակնհայտ է, որ նախատեսված են ոչ թե Բաքվի կենտրոնում զորահանդեսների, այլ` Ղարաբաղում հայկական ամրությունները ճեղքելու համար:

Դա հասկանալու համար անգամ պետք չէ լինել դիվանագետ կամ զինվորական: Այդպիսով, Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին վաճառել է զենք` ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակցի դեմ պատերազմ մղելու համար: Կոմերցիոն տեսանկյունից դա շատ հաջող գործարք է, սակայն քաղաքական տեսանկյունից, մեղմ ասած, կասկածելի է:

Այդ կապակցությամբ Մոսկվայի բերած այն փաստարկը, որ «եթե մենք չվաճառենք, կվաճառեն ուրիշները» տվյալ դեպքում էլ ավելի կասկածելի է, եթե ավելի կոպիտ ձևով չարտահայտվենք: Բացի այդ, «ուրիշները» չեն կարող վաճառել որոշ բաներ: Օրինակ, ТОС-1А հզորագույն համակարգերի համարժեքը պարզապես գոյություն չունի աշխարհում, հենց այդ զենքը կարող է շատ մեծ վնաս պատճառել առաջնագծում կանգնած ղարաբաղյան զորքերին: Կատարելապես անհասկանալի է, թե երբ Ադրբեջանը կկարողանար գտնել Т-90 տանկի համարժեք: Այնպես որ, «ուրիշների» մասին փաստարկը ոչ միայն չափազանց ցինիկ է, այլև` չի համապատասխանում իրականությանը:

Թերևս հասկանալով այդ ամենը` Կրեմլը զգալի ջանքեր է գործադրել Ղարաբաղում հրադադարի ու ստատուս քվոյի վերականգնման ուղղությամբ: Աղետն այն է, որ այն (ստատուս քվոն) հավերժ չէ, իսկ Մոսկվան չունի «հակամարտության խաղաղ կարգավորման» կախարդական բաղադրատոմս, որովհետև այն ընդհանրապես գոյություն չունի:

Ի հավելումն, Երևանն այժմ բավական բաց սկսել է ցուցադրել իր դիրքորոշումը, և նրան հասկանալ կարելի է, քանի որ ՀԱՊԿ-ի գոյության ֆոնին ընդգծված չեզոք դիրք գրավելու Մոսկվայի փորձերը որոշակիորեն տարօրինակ են:

Ի դեպ, Մոսկվան ցայժմ ցանկանում է ՀԱՊԿ-ը տեսնել որպես ՆԱՏՕ-ի վիրտուալ համարժեք` որպես ռազմական համախմբված բլոկ: Ներկայումս կարելի է հստակ ասել, որ մեզ մոտ ստացվել է ՆԱՏՕ-ի իրական համարժեք, որում ոչ ոք չի պատրաստվում պաշտպանել որևէ մեկին:

Մինչև ապրիլյան պատերազմը Ռուսաստանը հայտարարել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին` ներառյալ ТОС-1А համակարգերը և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ընդ որում` վարկով (Ադրբեջանին մենք տեխնիկան վաճառել ենք լրիվ գնով): Դա որոշակիորեն կվերականգնի ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում և ավելի լավ կպաշտպանի ստատուս քվոն, քան` դիվանագիտական բոլոր ջանքերը, առավել ևս, որ նավթի ու գազի գների անկումը լուրջ հարված է հասցրել ադրբեջանական ռազմական բյուջեին:

Ադրբեջանի անգամ ներկայիս բավական զգալի առավելությունը կատարելապես նրան չի ապահովում հաղթանակ: Եթե այդ առավելությունը կրճատվի, ապա ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին Բաքվի որոշումը կհետաձգվի անորոշ ապագա:

Ինչ-որ իմաստով, այժմ ստացվում է, որ ադրբեջանական փողերով մենք զենք ենք մատակարում Հայաստանին (թեև, բնականաբար, այդ ամենն այդքան բառացի չէ): Հնարավոր է` այդ փաստը մի փոքր մեղմի նաև Մոսկվայից հայկական կողմի վիրավորանքը, որի համար պետք է ընդունել, որ կան հիմնավորումներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում