ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակված չէ ենթատեքստեր տեսնելու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում:
«Շատ նորմալ հարցազրույց է, ի՞նչը մեկնաբանեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ևս հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
«Թող մեկնաբանեն նրանք, ում մասին խոսել է»,- նկատեց Հովհաննիսյանը: