Youtube կայքն այսուհետ ունենալու է նոր ծառայություն, որը թույլ կտա օգտատերերին ֆիլմեր դիտել ինտերնետում: Մեկ դիտման գինը կկազմի 0.99-3.99 դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ Youtube-ը մի շարք պայմանագրեր է ստորագրել աշխարհի ամենամեծ կինոարտադրողների` Warner Bros.-ի և Sony Pictures-ի հետ: Այս պահին վճարովի դիտման համար հասանելի է մոտ 3 հազար ֆիլմ:
Օգտատերերը վճարելուց հետո մոտ մեկ ամիս կունենան այն դիտելու համար: Այն դիտելուց հետո ֆիլմը դեռ մեկ օր էլ հասանելի կլինի դրա համար վճարողին։ Ենթադրվում է, որ նոր ֆիլմերը կայքում կհայտնվեն այն ժամանակ, երբ դրանք կթողարկվեն DVD սկավառակներով: Ֆիլմերի մեծ մասը արժե 2.99 դոլար: