Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել դուրս գալ Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակչում Ֆեդերերը 6:7 (2:7), 4:6 հաշվով պարտվել է ավստրիացի Դոմինիկ Տիմին։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Տիմը պայքարելու է Ռիշար Գասկե – Կեյ Նիսիկորի մրցավեճի հաղթողի հետ։