Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

ԱՄՆ վերլուծաբան. Երևանը նույնպես կարող է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում. VOA

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երևանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների՝ կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը.

«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի՝ փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների հարցերով փոխտնօրեն Քորի Վելթը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին խոստացել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության սրման դեպքում.

«Գործնականում, ես չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է փոխել արմատական դինամիկան: Ավելի շուտ, Երևանն ուզում է Բաքվին լուրջ ուղերձ հղել, որ եթե իրավիճակը թեժանա, ապա այն կտանի դեպի ճանաչում»:

Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, և այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում: ԼՂ անկախության ճանաչումը, նաև եթե չխաթարի, ապա հիմնովին կփոխի խաղաղ բանակցությունների ընթացքը, ավելացնում են վերլուծաբանները՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ներկա ստատուս քվոն առանց այն էլ փլուզվում է:

«Ադրբեջանը կարծես թե փորձեց ավելի խորանալ, քան դա արել էր անցյալում, և անշուշտ ստացավ անխուսափելի պատասխանը»,-նշում է Վելթը:

Քորի Վելթի խոսքով՝ առայժմ ստեղծված չեն արգելափակոցներ, որոնք կկանգնեցնեն Բաքվին, եթե այն որոշի կրկնել ապրիլյան պատերազմի փորձը: Հենց այստեղ, փորձագետների կարծիքով՝ իր միջնորդի դերը պետք է խաղա միջազգային հանրությունը՝ փորձելով ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կողմերի խաղաղ գոյատևումը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, սակայն, միջնորդների հնարավորությունները սահմանափակ են.

«Չեմ կարծում, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է ճնշման միջոցով Հայաստանին կամ Ադրբեջանին պարտադրել այնպիսի գործարք, որը նրանք չեն ցանկանա կնքել»:

Քորի Վելթի կարծիքով, սակայն, որևէ նոր ստատուս քվո հաստատել անհրաժեշտ կլինի, հակառակ դեպքում այլընտրանքը պատերազմն է.

«Կարևոր է, որ երկու կողմերն էլ գիտակցեն, որ այս հակամարտությունն արդյունավետ չի լուծվելու ուժի կիրառման միջոցով: Սա կարող է լինել մի հակամարտություն, որի վերջնական լուծման համար պետք է սերունդ փոխվի, սակայն կարևոր է, որ կողմերի համար ստեղծվեն ընդունելի պայմաններ՝ այդ ընթացքում գոյատևելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում