Այսօր Դյուսելդորֆում կայանալու է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայտարարվել են ելույթ ունեցող մասնակիցների հաջորդական համարները, որոնց շարքում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլ 2011» մրցույթի կայքէջը, Հայաստանը ներկայացնող Էմմին իր Boom-boom երգով ելույթ կունենա 4-րդը: Ռուս Ալեքսեյ Վորոբյովը Get You ստեղծագործությամբ հանդես է գալու 7-րդ համարի տակ, Վրաստանից ռոք երգչուհի էլդրինը One More Day երգը կատարելու է 9-րդը, Ադրբեջանը ներկայացնող դուետը` Նիգիյար Ջամալը և Էլդար Գասիմովը, հանդես են գալու 18-րդ համարի տակ Running Scared երգով:
Հաջորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին: