Արձագանքելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից առաջադրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արձագանքեց, որ ցանկացած սոցիալական խնդրի լուծման առաջնային ջատագովներից են իրենք`թե աշխատավարձերի, թե թոշակների բարձրացման հարցում:
«Մենք կողմ ենք, որ այս խնդիրները լուծվեն կառավարության համալիր ծրագրի միջոցով, հետևաբար առաջարկում եմ օրենքի այս նախագծի քվեարկությունը 30 օրով հետաձգել: Մենք ոչ թե դեմ ենք այս նախագծին, այլ միջոցներ չունենք այն կյանքի կոչելու համար»,- նշեց Սահակյանը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ևս միացավ Գալուստ Սահակյանին և առաջարկեց «ձգել» այս նախագծի քննարկումը: