Վրացական Apnsy.ge կայքի փոխանցմամբ, Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի վարչապետեր Ռեջեփ էրդողանն ու Նիկա Գիլաուրին: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում կայացող ՄԱԿ-ի զարգացող երկրների 4-րդ կոնֆերանսի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ներդրումային և էներգետիկ ոլորտներում թուրք-վրացական համագործակցության հարցերը:
Հանդիպումից հետո Գիլաուրին հայտարարել է, որ իրենք այդ հարցերն առավել մանրամասնորեն կքննարկեն մայիսի վերջին, երբ էրդողանը կայցելի Վրաստան.
«Մենք քննարկել ենք էներգետիկ նախագծեր, ներդրումների խնդիր, ինչպես նաև թուրք-վրացական սահմանին ընկած Սարփիի մաքսային անցակետի համատեղ ղեկավարման հարցը: Վերջինիս բացումը տեղի կունենա մայիսի 31-ին, և դրան ներկա կգտնվի Թուրքիայի վարչապետը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: