Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռոբերտ Քոչարյանը գործարք է առաջարկում

Ինչպես և սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանը անպատասխան չթողեց ներքաղաքական վերջին զարգացումները, որոնցում ակնհայտորեն շոշափվում էին նրա շահերը: Մարտի 1-ի մասին հայտնի հայտարարությունները, ինչպես նաև ընդդիմության հետ Սերժ Սարգսյանի սկսած երկխոսությունն ակնհայտորեն նախանշում էին քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի «դարաշրջանի» մայրամուտ, «արևածագի» հեռանկարի արգելափակմամբ: Այդ ամենն իհարկե հեռու է անդառնալի, անշրջելի լինելուց, բայց ակնհայտ է, որ միտումներ կան: Ռոբերտ Քոչարյանի պատասխանն այդ ամենին, կարծես թե ուշագրավ է նվազ ագրեսիվության առումով: Պատասխանում կոշտ գնահատականներ, կոշտ ձևակերպումներ, անգամ անվայելուչ արտահայտություններ, որոնք հատուկ են Քոչարյանին, կարծես թե չկան: Դա ևս վկայում է այն մասին, որ իրադարձությունների զարգացումը մտահոգել է Քոչարյանին լրջորեն և ստիպել է մտածել կոմպրոմիսների մասին: Եվ կարծես թե նա առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ, մասնավորապես Մարտի 1-ի մասով:

Քոչարյանը հայտարարում է, որ իրավիճակը տեղում վերահսկում է ոչ թե նախագահը, այլ գործադիր կառույցները: Նա նշում է, թե գուցե այն, որ կոնկրետ սպանությունների մասով չկան բացահայտման արդյունքներ, շահարկումների տեղիք է տալիս: Այսինքն, Քոչարյանը փաստացի առաջարկում է համապատասխան գործադիր կառույցներից, որոնք եղել են տեղում, «բացահայտել» սպանության կոնկրետ մեղավորներին և փակել Մարտի 1-ի թեման՝ չհասնելով բարձրագույն իշխանության: Ի դեպ, նա նաև ակնարկում է, որ հասնելու դեպքում Սերժ Սարգսյանն էլ կարող է խնդիրներ ունենալ: Մասնավորապես, Քոչարյանը հայտարարում է, որ ինքը Մարտի 1-ին գործել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելով: Այսինքն, նա ակնարկում է, որ ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելով, ով այդ ժամանակ ԱԺ մեծամասնության ղեկավարն էր ու վարչապետը:

Սերժ Սարգսյանին մնում է կամ հայտարարել, որ Քոչարյանն իր հետ ոչինչ չի խորհրդակցել, կամ պարզապես գնալ Քոչարյանի առաջարկած կոմպրոմիսային տարբերակին և, բացահատելով կոնկրետ մարդասպանների, առժամանակ նորից փակել Մարտի 1-ի թեման: Ընդ որում, այդպիսի զարգացումը կարող է համապատասխանել նաև ընդդիմության շահին, քանի որ գոնե սպանությունների անմիջական հեղինակների բացահայտումը կլինի ապահովված, այսինքն կլինի Մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարված կոնկրետ քայլ, որն ընդդիմությունը կարող է ներկայացնել որպես իր պայքարի հերթական ձեռքբերում: Ընդ որում, Քոչարյանն առաջարկելով այդօրինակ զարգացման տարբերակ, կարծես թե կողմերին երաշխավորում է, որ ինքը կգոհանա դրանով և չի միջամտի ներքաղաքական գործընթացին, ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը: Դրա մասին է վկայում Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունը, թե փառք Աստծո, որ ինքը մասնակից չէ երկխոսությանը:

Այսինքն, Քոչարյանի կոմպրոմիսային առաջարկը կարծես հետևյալն է` դուք ինձ մի հասեք Մարտի 1-ի մասով, ես ձեզ չեմ խանգարի ներքաղաքական այս գործընթացում: Սակայն, այստեղ իհարկե հավանական է, որ Քոչարյանը ոչ թե հրաժարվում է իր քաղաքական հավակնություններից, այլ պարզապես դադար է վերցնում, թերևս հուսալով, որ ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսությամբ չեն հանգելու ընդհանուր հայտարարի հիմնական հարցերում և առճակատումն ու ճգնաժամային վիճակը լինելու է անխուսափելի, ինչն էլ կարող է վեր հանել իր գործոնը Հայաստանի միջազգային գործընկեր մայրաքաղաքներում: Եթե ընդդիմությունն ու իշխանությունը իրենց երկխոսությամբ երկրում չկարողանան առաջիկա ժամանակաշրջանում հասնել որակական համակարգային վերափոխումների և իրավիճակի կառավարելիության նոր մակարդակի, ապա Քոչարյանի ակնկալիքների արդարացման հեռանկարը կարող է դառնալ բավական իրական, նկատի ունենալով դաշտի մնացյալ մասի կամ մասերի ամայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում