Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն Կոնգրեսին հրավիրում են խորհրդարան

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը և նույն հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաճյանն այսօր լրագրողներին ներկայացրին երիտասարդական խորհրդարանի կազմավորումը և նրա գործունեության նպատակները:

Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարի հեղինակը ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն է: Դավթյանը նկատեց, որ երիտասարդական խորհրդարանն իր ձևով և բովանդակությամբ նման է լինելու` ունենալու է 131 պատգամավոր, 12 մշտական հանձնաժողովներ, սակայն այս խորհրդարանը առանձին նախագահ և փոխնախագահներ չի ունենալու` այդ պաշտոնը ռոտացիոն կերպով միմյանց են փոխանցելու հանձնաժողովների նախագահները:

Նշենք, որ ապրիլի 30-ին ավարտվել է երիտասարդական խորհրդարանում առաջադրվելու ժամկետը: «Երիտասարդական խորհրդարանի անդամ կարող է դառնալ ՀՀ 18-30 տարեկան ցանկացած քաղաքացի: 50 տեղ հատկացվելու է պետական և ոչ պետական բուհերին, 39 տեղ` ԱԺ-ում գործող խմբակցություններին` ըստ համամասնության, որով ներկայացված են, և 42 տեղ հատկացվելու է ինքնաառաջադրման կարգով ներկայացված երիտասարդներին»,- մանրամասնեց Դավթյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ աղջիկների ներկայացվածությունը 30 տոկոսից էլ ավելի լինի:

Դավթյանն ասաց, որ այսօրվա դրությամբ երիտասարդական խորհրդարանի մեկ տեղի համար իրենք ունեն մոտ 8 հավակնորդ:

Հարցին, թե արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի անդամ երիտասարդները ներկայացված լինելո՞ւ են երիտասարդական խորհրդարանում, Դավթյան պատասխանեց. «Ես ինքս դեռ չեմ ուսումնասիրել առաջադրվածների ցուցակները, սակայն եթե լինեն այդպիսիք, ապա մենք հավասար պայմաններում անպայման առաջնահերթությունը կտանք արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին»:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաճյանն էլ նկատեց, որ սա շատ լավ նախաձեռնություն է, քանզի երիտասարդները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, և նրանց ձայնը լսելի կլինի տարիքով խորհրդարանականների համար:

Նշենք, որ երիտասարդական խորհրդարանը գործելու է հասարակական կարգով, ունենալու են մանդատ, սակայն աշխատավարձ չեն ստանալու, նրանց որոշումները իրավական ուժ չեն ունենալու, սակայն, Դավթյանի խոսքերով, նրանց առաջարկները անպայման հաշվի են առնվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում