Ավելիք քան 500կգ ոսկի է անհրաժեշտ՝ իրաքյան Սամարա քաղաքում Ալի-Ալ-Հադի եւ Հասան Ալ-Ասքարի մզկիթի գմբեթը ոսկեպատ դարձնելու համար: Գմբեթը ծածկելու համար անհրաժեշտ են նաեւ 53 հազ. պղնձյա սալիկներ: Այս մզկիթը համարվում է Իրաքի գլխավոր սրբատեղին, որը կրում է շիա իմամներ Ալի Ալ-Հադիի եւ Հասան ալ-Ասքարիի անունները, գտնվում է Բաղդադից 110կմ հեռավորության վրա: Ավելի քան հազար տարի առաջ կառուցված մզկիթը գրեթե հիմնահատակ ավերվել էր 2006 – 2007թթ. տեղի ունեցած պայթյունների ժամանակ: Շիական այդ սրբավայրերի պայթյունների հետեւանքով սկսված բռնություններն արդեն խլել են տասնյակ հազար մարդկանց կյանք: