Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Հետևանքը երբեք չի ուշանում

Հայաստանի ներկայիս քաղաքական գործընթացները բավական մեծացրել են հավանականությունը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել այդ գործընթացներից տուժողի դերում:

Համենայնդեպս, մինչ այժմ նկատվող զարգացումները վկայում են, որ նա սրընթաց կերպով կորցնում է ազդեցությունը քաղաքական գործընթացներում, իշխանական համակարգում: Դա, իհարկե, որևէ վտանգավոր բան իր մեջ չէր պարունակի Քոչարյանի համար, եթե նա իր նախագահական կառավարման տարիներին տեղավորվեր Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակում: Սակայն Քոչարյանը, մեղմ ասած, բազմաթիվ անգամներ դուրս է եկել այդ շրջանակից: Սակայն դա ևս մեծ բարդություններ չէր առաջացնի նրա համար, եթե նա այդ շրջանակից դուրս եկած չլիներ մարդկային կյանքերի գնով: Խոսքը մարտի 1-ի մասին է:

Ներկայիս ներքաղաքական զարգացումներն առաջնային պլան են բերել մարտի 1-ի հարցը, և թերևս չկա որևէ երաշխիք, որ այդ հարցը հեռուն չի գնա և չի հասնի ընդհուպ Քոչարյանի պատասխանատվության խնդրին: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այդ գործընթացի վրա Քոչարյանը որևէ ազդեցություն չունի և նրան, մեծ հաշվով, թերևս մնում է նստել ու սպասել, թե ուր կհասցնի գործընթացը Սերժ Սարգսյանը: Բայց խնդիրն այն է, որ դա նաև Սերժ Սարգսյանի անձնական ցանկության կամ քմահաճույքի հարց չէ, այլ քաղաքական բարդ և բազմազան գործոնների ազդեցություն: Սերժ Սարգսյանը հարկադրված է անդրադառնում մարտի 1-ի խնդրին, և ով իմանա, թե նա վաղը հարկադրված չի լինի է՛լ ավելի հեռուն գնալ այդ հարցում և մոտենալ Քոչարյանին: Ամեն ինչ կախված է Սարգսյանի և միջազգային հանրության, Սարգսյանի և ընդդիմության փոխհարաբերությունից, և նաև հասարակության տրամադրություններից, որոնք էլ պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական և իրավական ծանր կացությամբ:

Բնական է, որ այդպիսի իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անհրաժեշտ է դառնում վերգտնել իր ազդեցությունը ներքաղաքական գործընթացների, իշխանական համակարգի վրա, որպեսզի կարողանա իրենից վանել մարտի 1-ի պատասխանատվության հետ կապված վտանգները: Սակայն խնդիրը հենց այն է, որ Հայաստանում ներկայումս ձևավորված են խաղի այնպիսի կանոններ, որ Քոչարյանն այդտեղ անելիք չունի, նա չունի ճանապարհ, որը նրան կվերադարձնի քաղաքականություն: Այդ ճանապարհը մեկընդմիշտ փակվել է մարտի 1-ով: Քանի դեռ մարտի 1-ի թեման վառ է պահվում, փակ է պահվում նաև Քոչարյանի վերադարձի ճանապարհը: Ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանը ներկայիս փակուղային վիճակում է պատկերացնում, որ իրականում մարտի 1-ին ինքը ոչ թե պահեց, այլ կորցրեց իշխանությունը, կորցրեց գործնական քաղաքականության մեջ մնալու կամ վերադառնալու բոլոր շանսերը: Հրաման տալով կամ առնվազն թույլ տալով, չկանխելով քաղաքացիների վրա կրակ բաց անելը՝ Քոչարյանն իրականում կրակել տվեց իր քաղաքական հեռանկարների, հավակնությունների վրա: Եվ այսօր այդ հանգամանքը դրսևորվում է լավագույնս՝ նա կանգնած է մարտի 1-ի պատասխանատվության տակ մնալու հավանական հեռանկարի կամ վտանգի առջև, բայց դրա դեմն առնելու գործնական հնարավորություններից զրկված է հենց մարտի 1-ի պատճառով:

Խնդիրն այն է, որ Քոչարյանը կարծես թե կորցրել է նաև իր միակ հենարանը՝ իշխանական դաշտում ունեցած ազդեցությունը: Սերժ Սարգսյանին, ըստ երևույթին, հաջողվել է կամ լիովին սանձել իշխանական դաշտը և դրա «քոչարյանական» կոչված սեգմենտը, կամ էլ առնվազն համոզել դաշտին, որ այլևս անհնար է հաջողություն ակնկալել քոչարյանական մեթոդներով, ոճով, և անհրաժեշտ է կառավարման նոր՝ հանդուրժողական ոճ: Իսկ եթե Սերժ Սարգսյանին հաջողվում է համակարգին գործնականում համոզել քոչարյանական ոճի հնացածության և անարդյունավետության հարցում, ապա դա նույնն է, թե համոզում է Քոչարյանի անարդյունավետության հարցում: Ինչ խոսք, այլ խնդիր է, որ Սերժ Սարգսյանը համակարգի համար դեռ պետք է ապացուցի իր ոճի արդյունավետությունը: Դեռևս դա հաջողվում է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմության հետ Սերժ Սարգսյանի սկսած խաղից ի՞նչ է շահելու հասարակությունը հետագայում, այսինքն՝ այդ խաղը ինչպե՞ս է փոխելու հասարակության կյանքի որակը: Չէ՞ որ դրանով էլ պայմանավորված է լինելու հասարակության վերաբերմունքը թե՛ ընդդիմության, թե՛ Սերժ Սարգսյանի հանդեպ:

Եթե Սարգսյանի հաշվարկն այն է, որ հասարակությունը կարող է հիասթափվել ընդդիմությունից և այդպիսով կթեթևանա իր վիճակը, ապա դա, մեղմ ասած, կարող է սխալ հաշվարկ լինել: Իհարկե, հաշվարկի այդ տրամաբանությունը պարզ է և նաև՝ կարծես թե արդարացված, բայց միայն առժամանակ, քանի որ անգամ ընդդիմությունից հիասթափված լինելով՝ հասարակությունն ամենևին չի համակերպվելու իշխանությանը, քանի որ հանրային ընկալումները ներկայումս բավական լուրջ տրանսֆորմացիայի են ենթարկվել և բարձրացել է հասարակական ինքնակազմակերպման մակարդակը: Իսկ դա նշանակում է, որ անգամ ընդդիադիր մի ֆորմատի հետ հույս չկապելու պարագայում Հայաստանի հասարակությունը ներկայիս իր որակներով ու ընկալումներով արագորեն կարող է նոր ֆորմատ ձևավորել: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ՙդատապարտված՚ է արդյունք ցույց տալուն, իսկ դա էլ, թերևս, հուշում է, որ դատապարտված են նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանական հավակնությունները: Բայց գլխավորը այստեղ, թերևս, կարող է լինել ոճական դատապարտվածությունը: Խնդիրն այն չէ, թե ինչ կլինի Քոչարյանի հետ կամ ինչ կարող է լինել՝ պատասխանատվության կենթարկվի՞, արդյոք, նա, թե՞ ոչ: Մեծ հաշվով, պետության հեռանկարային, ռազմավարական զարգացման տեսանկյունից էականն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական, կառավարման ոճաբանությունը «դատապարտված» լինի, ընդ որում՝ մեկընդմիշտ՝ առանց «ներման իրավունքի»:

Բայց այստեղ, իհարկե, ամենևին էլ միարժեք պնդումների ժամանակը չէ, քանի որ այն, ինչին ականատես ենք լինում այժմ, դեռ չի տալիս հեռուն գնացող եզրակացություններ անելու բավարար հիմք: Ավելին՝ իր ներկայիս ծավալով, որակով և բովանդակությամբ առկա գործընթացը նույնիսկ կարող է հակառակ էֆեկտն ունենալ քաղաքական ոճաբանության հանդեպ հանրային և իշխանական տարբեր շերտերի ընկալումների առումով: Հենց այդ պատճառով է, որ գործընթացի ներկայիս սուբյեկտները պետք է անցնեն արագ շախմատի՝ շատ ավելի կոնկրետ և համակարգային արդյունքներով: Այլապես, հետևանքը կարող է արդյունքից ավելի շուտ գալ, առավել ևս, որ ներկայումս ժամանակի հեռվում հետևանքը ավելի պակաս տեսանելի չէ, քան արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում