Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը վստահ է, որ UFC-ի կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հաղթելու որևէ շանս չունի Ֆլոյդ Մեյուեյզերի հետ բռնցքամարտի դիմակայությունում:
«Վերջացրեք. Մաքգրեգորը որևէ շանս չունի Մեյուեյզերի հետ մենամարտում: Ինչպե՞ս կարող է ընդհանուր մենամարտերի մարտիկը Մեյուեյզերին հաղթել բռնցքամարտում: Դուք դա լու՞րջ եք հարցնում»,- Fight Hype-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջոնսը:
Ավելի վաղ Ֆլոյդ Մեյուեյզերի հայրը հաստատել էր, որ նա մենամարտելու է Մաքգրեգորի հետ: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ կողմերը մենամարտի հարցում համաձայնության էին եկել դեռ մայիսի 2-ին: