Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թիմի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո հայտարարել է, որ հպարտ է, որ զբաղեցնում է «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Հպարտ եմ, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչն եմ: Այս պաշտոնն զբաղեցնելը մեծ պատասխանատվություն է:
Ես միշտ տրամադրված եմ միմիայն հաղթանակի: Ամռանը մենք կշարունակենք աշխատել մեր գալիք նպատակներին հասնելու համար»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Ալեգրիի խոսքը:










































