Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը

Բեն Լադենը կռիվ գցեց Պակիստանի և ԱՄՆ-ի միջև

Բեն Լադենը կարծես լուրջ հակասությունների առիթ դարձավ Պակիստանի և ԱՄՆ-ի միջև: Մենք տեղեկացրել էինք, որ Պակիստանի հետախուզությունը երեկ դիմել է մի քայլի, որը տանում է ԱՄՆ-ի հետ բացահայտ առճակատման:

Պակիստանյան մամուլում հրապարակվել է Պակիստանում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ներկայացուցչի անունը: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հետ կանչել իր հետախույզին` ասելով, թե ներողություն չի խնդրելու Պակիստանի տարածքում իրականացված այն օպերացիայի համար, որի ժամանակ սպանվել էր Ուսամա բեն Լադենը: Օպերացիայից հետո ԱՄՆ-ն իր հերթին պակիստանյան իշխանություններին մեղադրեց սեփական տարածքում Բեն Լադենին բնակվելու իրավունք տալու համար: Ամերիկացիներն արդեն համոզված ասում են, որ «թիվ մեկ» ահաբեկիչն այդ երկրում ունեցել է «իր մարդիկ»:

Այսպիսով, հարաբերությունները երկու երկրների միջև շարունակում են լարվել: RBC-ն հիշեցնում է, որ Պակիստանը հետախույզների անունները գաղտնազերծելու հնարքին առաջին անգամ չէ, որ դիմում է: Նախորդ գաղտնազերծումը եղել էր կես տարի առաջ, այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչու ինքնաթիռը հրթիռային հարված էր հասցրել Պակիստանին` սպանելով խաղաղ բնակիչների:

Երեկ Պակիստանի վարչապետ Ասիֆ Ալի Զարդարին այս հարցով ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ասելով, որ «Պակիստանին ուղղված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են»` սկսած ոչ կոմպետենտությունից մինչև Բեն Լադենին հովանավորելը: Զարդարին միաժամանակ հայտարարել է, որ Բեն Լադենի սպանությունն արդարացված է եղել:

Ենթադրվում է, որ պակիստանյան իշխանությունները գաղտնազերծելու միջոցով երկու խնդիր են լուծում. նախ` վնաս են հասցնում ամերիկացիներին, որոնք օր ու գիշեր ասում են, թե «Պակիստանում մի բան այն չէ», և երկրորդ՝ շեղում են ուշադրությունն այն իրավիճակից, որը ստեղծվել է Պակիստանի տարածքում Բեն Լադենին հայտնաբերելուց հետո:

Բացի այդ, «Ջերոնիմո» օպերացիայից հետո, ինչպես անվանել էին Բեն Լադենի չեզոքացման գործողությունը, սրվել է նաև Պակիստանի ներքին իրավիճակը։ Պակիստանի զինվորականությունն ու հետախուզությունը նույնպես ուշադրության ներքո են երկրի ներսում: Նրանց մեղադրում են երկու բանում՝ երկար տարիների ընթացքում Բեն Լադենին սեփական տարածքում չհայտնաբերելու և երկրի սրտում ամերիկացիների հարձակումը կանխել չկարողանալու մեջ:

Այդուհանդերձ, ոչ Պակիստանը և ոչ էլ ԱՄՆ-ն չեն ձգտում վերջնականապես այրել բոլոր կամուրջները: Միացյալ Նահանգներում շարունակ հայտարարում են, որ չեն դադարեցնելու սերտ համագործակցությունը Պակիստանի հետ իրենց հետաքրքրող բոլոր ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում