Կանանց թենիսի դասակարգման աղյուսակի 7-րդ համար Սիմոնա Հալեպը Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակիչում Սամանտա Ստոսուրին հաղթելուց հետո մամուլի ասուլիսի սրահ է ժամանել գարեջրի արկղով ու լրագրողներին առաջարկել է խմել:
«Խմեք, իսկ հետո կխոսենք»,- մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը մեջբերում է Հալեպի խոսքը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու մրցաշարի եզրափակիչը: Հալեպը մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու է Դոմինիկա Ցիբուլկովայի հետ: