Ադրբեջանական Тrend գործակալության փոխանցմամբ, 2010 թվականի հունվար-հոկտեմբերին Ջեյհան նավահանգստից ավելի քան 31,1 մլն տոննա նավթ է արտահանվել, այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի պետական նավթընկերությունը: Հոկտեմբերին Ջեյհան նավահանգստից արտահանվել Է 3237,427 հազար տոննա ադրբեջանական նավթ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման հանձնելուց հետո մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 1-ը Ջեյհան նավահանգստից համաշխարհային շուկաներ արտահանվել է ընդհանուր 135748,284 հազար տոննա ադրբեջանական նավթ: