Թուրինի «Յուվենտուս»-ի գերմանացի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը:
Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Խեդիրան մկանի լուրջ վնասվածք է ստացել:
«Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ գերմանացին բաց կթողնի Ա Սերիայի երկու հանդիպումները, իսկ նրա մասնակցությունը Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչին և «Եվրո-2016»-ին հարցական է:







































