Աշխարհի 5-րդ ռակետ, 29-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Mutua Madrid Open մրցաշարի կիսաեզրափակիչ է անցել, որն անցկացվում է Իսպանիայում:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Ռաֆայելը 6:0, 4:6, 6:3 հաշվով առավելության է հասել պորտուգալացի թենիսիստ Ժոաո Սոուզայի նկատմամբ:
Նադալը Իսպանիայի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի բրիտանացի Էնդի Մարեյի հետ: