Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 8-ին Showtime հեռուստաընկերության հրավերով ներկա է եղել Մեննի Պակիաո-Շեյն Մոզլի մրցամարտին: Լաս Վեգասում տեղի ունեցած մարտին հրավիրված է եղել նաև Անդրե Ուորդը, ով առաջիկա շաբաթ օրը Super six մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Արթուր Աբրահամի հետ:
«Ասպարէզ»-ի հաղորմամբ՝ հայ բռնցքամարտիկը նույն օրը հանդիպել է նաև ազգային բարերար Քըրք Քրքորյանին ու վերջինիս հրավիրել է ներկա գտնվել իր և Ուորդի միջև կայանալիք մրցամարտին: