Հյուսիսկորեական հեռուստատեսությունը ցուցադրել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի ելույթը Փխենյանում ուրբաթ օրը բացված Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարում, որտեղ նա առաջին անգամ ներկայացել է եվրոպական կոստյումով, հայտնում է YTN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` նա զեկուցել է երկրի հաջողությունների մասին և հայտարարել, որ կուսակցական «համագումարը տեղի է ունենում պատմական ժամանակներում», և ավելացրել, որ իր երկրում «հաջողությամբ երաշխավորված է ինքնիշխանության պաշտպանությունը»:
Եվրոպական կոստյումով հանդես է եկել նաև նրա պապը` Հյուսիսային Կորեայի առաջին նախագահ Կիմ Իր Սենը, որին երկրի երիտասարդ առաջնորդը ձգտում է նմանվել:









































