Լեյբորիստական կուսակցությունից թեկնածու Սադիք Խանը առաջատար Է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 45 տոկոսը՝ հայտնում է TASS գործակալությունը։
Այսպիսով՝ նա կարող Է դառնալ պատմության մեջ առաջին մուսուլմանը, որը կգլխավորի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վարչակազմը: Այդ մասին վկայում են քվեաթերթիկների շուրջ 60 տոկոսի հաշվարկման արդյունքները։
Պահպանողական կուսակցությունից նրա ընդդիմախոս Զաք Գոլդսմիթն առայժմ հավաքել է ձայների 35 տոկոսը: 10 տոկոսի առավելությունը Խանին դարձնում է Լոնդոնի քաղաքագլխի աթոռի համար ընտրարշավի ակհայտ առաջատար: Հաջողության դեպքում լեյբորիստները վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ իրենց թեկնածուին կհաստատեն այդ կարևոր պաշտոնում։











































