Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի կոմիտեն Անկարայի դաշնակիցներին կոչ է արել Վարշավայում առաջիկայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ընթացքում աջակցել ՆԱՏՕ-ի կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք կրում են ռազմավարական բնույթ և գտնվում օրինակելի մակարդակի վա։
Փաստաթղթում նաև նշվում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության դերը Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։
«ՆԱՏՕ-ին միանալու երկրների ձգտումը սեփական կամքի ու նախասիրությունների հիման վրա և համապատասխան դաշինքի «բաց դռների» քաղաքականության՝ որևէ վտանգ և ռիսկ չի ներկայացնում երրորդ կողմի համար»,- ընդգծվում է խորհրդարանական կոմիտեի հայտարարության մեջ։










































