Ինչպես հաղորդում է CNN-ը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սպիտակ iPhone 4-երի վաճառքի սրահում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի հետևանքով Apple-ի խանութը փակվել է:
Հեռուստաալիքի փոխանցմամբ` կռիվը հրահրվել է մի գնորդի կողմից, որը ցանկացել է առանց հերթ անցնել: Երբ մի քանի անհաջող փորձից հետո ընկերության անվտանգության աշխատակիցները նրան դուրս են հրավիրել, վրա է հասել նրա բարեկամը:
Որոշում է կայացվել փակելու խանութը, սակայն հրմշտոցի և ծեծկռտուքի ժամանակ ապակե դուռը կոտրվել է` վիրավորելով 4 մարդու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: