Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին հարվածելը ՀՀ նախավերջին փամփուշտն է

«Անվտանգային դինամիկան Հարավային Կովկասում նավթի ցածր գների պայմաններում թեմայով» ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած սեմինարի ընթացքում այսօր քննարկվեցին Ադրբեջանում գործող քաղաքական ռեժիմի կախվածությունը նավթագազային համակարգից, նավթի գների անկման ազդեցությունը տարածաշրջանի անվտանգային դինամիկայի վրա, համաշխարհային էներգետիկ քաղաքականության կառուցվածքն ու հիմնական միտումները և համաշխարհային էներգետիկ սցենարներն ու կանխատեսումները:
Զեկուցողներն էին Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը և քաղաքագետ Արամ Թերզյանը: Վերջինս նախ խոսեց էներգետիկ ոլորտում համաշխարհային միտումների մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները թերթաքարային հեղափոխության շնորհիվ դառնալու է գազի 2-րդ արտադրողն աշխարհում՝ հիմնականում թերթաքարային գազի, որով կարող է էապես նվազեցնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից:

«Հենց գիտության զարգացումը հնարավորություն տվեց իրականացնել թերթաքարային հեղափոխություն, ինչը շատ արդիական է նաև Հայաստանի համար»,- ասում է Արամ Թերզյանը՝ ընդգծելով, որ վաղուց արդեն հասունացել է Հայաստանում այս ոլորտի մասնագետների հանրույթ ստեղծելու գաղափարը: «Այս ոլորտում տեղեկատվության տարածումը օգնում է լուծել մի շարք էներգետիկ խնդիրներ»:

Փորձագետ Արմեն Մանվելյանը իր հերթին փորձեց տեղայնացնել էներգետիկայի համաշխարհային միտումները Ադրբեջանի օրինակով՝ ասելով, որ Ադրբեջանը «ռենտային պետություն» է, այսինքն՝ պետություն, որը կախված է նավթագազային պաշարներից ստացված եկամուտներից:

Նավթի համաշխարհային գինը 1998 թվականին մեկ բարելի համար եղել է մոտ 10 դոլար, 2008 թվականին այդ գինը հասել էր 140 դոլարի, վերջին երկու տարիներին նավթի գները կտրուկ անկում ապրեցին և այսօր տատանվում են մոտ 30 դոլարի սահմաններում: Սա, իհարկե, լուրջ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանային սպառնալիք դարձած ադրբեջանական պետության համար: Նավթի գների անկման և տեղական արժույթի արժեզրկման հետևանքով կրճատվեցին աշխատատեղեր, որն առաջացրեց սոցիալական մեծ դժգոհություն Ադրբեջանում: Այս իրավիճակում ալիևյան ռեժիմը փորձեց այդ դժգոհությունը ուղղորդել այլ ուղղություններով՝ դուրս, սկսվեց թշնամիների փնտրտուքը: Ալիևի համար լավագույն պահն էր դիմելու ռազմական ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ: Մանվելյանն ասում է, որ սա նոր երևույթ չէ և խիստ բնորոշ է նաթվագազային եկամուտներից հարստացած բռնապետական ռեժիմներին: Դա արել է, օրինակ, Սադամ Հուսեյնը՝ հարձակվելով Քուվեյթի վրա:
Ադրբեջանը ծրագրում է մոտակա տարիներին շահագործել «Շահ Դենիզ 2» հանքավայրը, որի համար անհրաժեշտ է 47 միլիարդ դոլարի ներդրում, բայց մասնագետների խոսքերով՝ որևէ ներդրում չի լինի, եթե պարզվի, որ խողովակաշարերը վտանգված են. «Սա հուշում է հայկական կողմին, որ շատ ուշադիր լինի Ադրբեջանի նավթագազային համակարգի նկատմամբ»:
Գիտնականների քննարկումն ի վերջո հանգում է հետևյալ հարցին՝ հաշվի առնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, ո՞ր դեպքում հայկական կողմը կհարվածի ադրբեջանի նվազթագազային խողովակաշարերին և ի՞նչ դիրքորոշում կունենա British Petrolium ընկերությունը, որը Ադրբեջանի նավթային և գազային ընկերությունների փաստացի կառավարողն է:

Անդրադառնալով այս հարցին՝ Արամ Թերզյանն ասում է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի խողովակաշարերին հարվածելը Հայաստանի նախավերջին փամփուշտն է՝ Արցախի անկախությունը ճանաչելուց առաջ: Թեև քաղաքագետը չի կարծում, որ սահմանափակ պատերազմի պայմաններում կարող է գործել «ասիմետրիկ զսպման տեսությունը»:

«Դա Հայաստանի նախավերջին փամփուշտն է՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելուց առաջ: Հայաստանը կհարվածի միայն այն դեպքում, երբ լինի իրապես լայնածավալ պատերազմ: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա նման քայլի առանց հստակ երաշխավորությունների, որը ներկա դրությամբ որևէ կողմ չի կարող նրան տալ, այնպիսի քայլի, որը կարող է կասկածի ենթարկել դարի գործարքները: Խոսքը ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի, այլև TANAP-ի և TAP-ի, որոնք ԼՂ շփման գոտուց ընդամենը 10-15 կմ հեռավորության վրա են գտնվում: Բնական է, որ այստեղ զսպող գործոնները շատ-շատ են»,- ասաց Արամ Թերզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում