Կազանում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչում արագ շախմատի 4-րդ պարտիայում սև ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանը պարտություն կրեց Ալեքսանդր Գրիշչուկից: Վերջին պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 49 քայլ հետո հանձնվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
Կիսաեզրափակիչի առաջին զույգը դեռ երեկ էր հայտնի. Գելֆանդն ու Կամսկին նույն 2.5-1.5 հաշվով առավելության էին հասել համապատասխանաբար Մամեդյարովի և Թոփալովի նկատմամբ:
Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Արոնյանին հաղթած Գրիշչուկն ու Կրամնիկը, ով միայն կայծակնային շախմատի պարտիաներում կարողացավ կոտրել Ռաջափովի դիմադրությունը: