Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ վրացուհի Նինո Խուրցիձեի նկատմամբ և բացարձակ արդյունքով գտնվում է աղյուսակը գլխավորողների թվում:
«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել էր, որ այս տուրում Հայաստանի 2-րդ և 3-րդ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պետք է միմյան ց հանդիպեին: Ինչպես և սպասվում էր, Լիլիթների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հայ շախմատիստուհիներն ընդամենը 10 քայլից հետո համաձայնեցին կիսել միավորը: Այժմ նրանք ունեն 2.5-ական միավոր և առաջատարներից ետ են մնում կես միավորով: