Thursday, 18 04 2024
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

Քառօրյա պատերազմ. 1 ամիս անց. ԼՂՀ-ն կշարժվի Կոսովոյի ուղիով

Անցել է մեկ ամիս ապիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում սկսված հայտնի իրադարձություններից: Մեկ ամիս առաջ սկսվեց իսկական պատերազմ Լեռնային Ղարաբաղի սահմանագծին, որը գուցե ռազմագիտական տեսանկյունից չի կարող կոչվել ամբողջական կամ լայնածավալ, բայց աննախադեպ էր 1994թ. մայիսին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:

Սա հակամարտության պատահական բռնկում չէր կամ անկանխատեսելի զարգացում, այլ վերջին մի քանի տարիներին խաղաղ բանակցություններում առաջընթացի բացակայության, հակամարտության գոտում աստիճանաբար աճող լարվածության, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետևանք և ի վերջո՝ այդ երկրի կողմից կազմակերպված հստակ ռազմական ագրեսիա: Ապրիլյան պատերազմը դարձավ յուրօրինակ ջրբաժան` ազդելով ինչպես ռազմական իրավիճակի, այնպես էլ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Այս իմաստով, թերևս, կարելի է ամփոփել վերջին մեկ ամսվա զարգացումները` փորձելով հասկանալ, թե ո՞ր փուլում ենք այսօր, ո՞ւր կտանի ստեղծված բավական անորոշ վիճակը հիմնախնդրի շուրջ և հնարավո՞ր է արդյոք լուծել հիմնախնդիրը այն չափանիշներով, որոնցով առաջնորդվում էին նախքան ապրիլյան իրադարձությունները:

Ռազմական և քաղաքական դրդապատճառներ

Սանձազերծելով ռազմական հարձակում Արցախի դեմ` Ադրբեջանը, բնականաբար, նպատակադրվել էր լուծել մի շարք ռազմական և քաղաքական խնդիրներ: Այլ հարց է՝ կարողացա՞վ արդյոք Ադրբեջանը գոնե ինչ-որ չափով լուծել այդ խնդիրները, թե՞ ոչ: Մի քանի բացատրություն կա, թե ինչ նպատակ կարող էր հետապնդել հակառակորդը` վերսկսելով ռազմական գործողությունները: Մասնավորապես, «կայծակնային պատերազմի» («բլից-կրիգ») միջոցով գրավել որոշ տարածքներ, սպառազինությունների և մարդկային ռեսուրսների քանակական առավելությունը հայկական կողմի նկատմամբ վերածել դիրքային առավելության, փոխել ռազմական իրավիճակը շփման գծում, ի վերջո` ազատվել պարտված կողմի բարդույթից:

Կան փորձագետներ, որոնք համոզված են, որ ձեռնարկված ռազմական օպերացիան Ադրբեջանի ռազմավարության միայն առաջին փուլն է: Նմանատիպ կարծիք է հայտնել, օրինակ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը քառօրյա պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, թե սա ոչ թե լայնածավալ ռազմական հարձակում էր Ադրբեջանի կողմից, այլ «մարտական հետախույզ». «Հակառակորդի նպատակն էր պարզել, թե որտեղ են տեղակայված մեր ուժերը և միջոցները: Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք: Նրանք հասան իրենց նպատակին: Սա հետախուզություն էր մարտով: Նրանց հաջորդ առաջադրանքը հետևյալն է. վերլուծել այս ամենը և անել հաջորդ քայլը»:

Եթե հավատանք այս վարկածին, ապա կարելի է ենթադրել, որ այն, ինչ եղավ ապրիլին, Ադրբեջանի ռազմական պլանի միայն առաջին փուլն է, և կարելի է սպասել նոր, ավելի լայնածավալ ու ինտենսիվ ռազմական հարձակումների: Անկախ պատերազմի վերսկսման հեռանկարից` այս պահի դրությամբ կարող ենք հստակ արձանագրել, որ ԼՂՀ պաշտպանության բանակը, չգործադրելով անգամ իր պահեստային ուժերը, չստանալով ՀՀ զինված ուժերի օգնությունը, միայն առաջապահ զորքերի ջանքերով կատարել է ռազմական առաջադրանքը՝ կասեցնելով հակառակորդի ռազմական հարձակումը և թույլ չտալով ճեղքում դեպի պաշտպանության խորքեր: Հետևաբար՝ բավական վիճելի են ադրբեջանական կողմի նույնիսկ չնչին ռազմական հաջողությունների մասին պնդումները` հաշվի առնելով անգամ այն փաստը, որ ադրբեջանական կողմին հաջողվել է ապրիլի առաջին օրերին գրավել մի քանի մարտական հենակետեր շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածում:

Ապրիլի 4-ի երեկոյան ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, խոսելով հայկական կողմի կորուստների մասին, տեղեկացրեց, որ հայկական կողմն ունի 8 կորցրած դիրք, որոնցից 5-ը հարավային ուղղությամբ, իսկ 3-ը հյուսիսային: Հետագա ժամերին արցախյան բանակը կարողացավ դրանցից մի քանիսը հետ վերցնել, և գուցե հնարավոր լիներ զարգացնել այդ հաջողությունը, եթե ապրիլի 5-ին, երբ ԼՂՀ ՊԲ զինված ուժերը անցել էին հակագրոհի, Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք չբերվեր Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի միջև կրակի դադարեցման մասին:

Ընդհանուր լարվածությունը շփման գծում պահպանվեց ողջ ամսվա ընթացքում, կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումները շարունակվեցին, բայց երևի թե ամենաինտենսիվ ու վտանգավոր բախումները ապրիլի 5-ից հետո եղան ապիլի 26-27-ի գիշերը և դրան հաջորդած մի քանի օրերին: Հենց այդ ժամանակ տարածվեց տեղեկություն, որ հայկական կողմը վերադարձրել է Թալիշի ուղղությամբ ապրիլի սկզբին կորցրած մարտական հենակետերը: Տեղեկությունը ո՛չ հաստատվեց, ո՛չ էլ հերքվեց ՀՀ ՊՆ-ի կողմից:

Այսօր իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան պայթյունավտանգ, և ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսում կարելի է սպասել ցանկացած պահի: Մայիսի 2-ին ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ առաջնագծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նման տեղաշարժեր չէին եղել ապրիլյան իրադարձություններից հետո: Մայիսի 3-ին կայացած ասուլիսում Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօր շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին այլ է, քան ապրիլի սկզբին, և խոսքը ադրբեջանական զորքերի ավելի մեծ շարժի մասին է: Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, նա պատասխանել է. «Այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի»:

Մի կողմ թողնելով զուտ ռազմական իրավիճակը շփման գծում՝ ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանի ռազմական հարձակման հիմքում առաջին հերթին ընկած էին քաղաքական նպատակներ, այն է՝ փոխել հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տրամաբանությունը, փոխել ստատուս քվոն, ռազմական հաջողությունների միջոցով ուժեղացնել Բաքվի բանակցային դիրքերը՝ հայկական կողմին ստիպելով գնալ զիջումների (տարածքային կամ այլ բնույթի): Ակնհայտ է, որ կային նաև ներքաղաքական դրդապատճառներ, որոնք ոչ պակաս կարևոր դեր են խաղացել պատերազմ վերսկսելու` Ալիևի որոշման համար: Սրանք, իհարկե, ընդամենը փորձեր են, բայց լրջորեն վնասում են խաղաղ բանակցային գործընթացը, ավելի ճիշտ` բանակցությունների վերսկսման հեռանկարը: Ավելին՝ պաշտոնական Բաքուն նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ փորձ անելով չեղարկել 1994թ. Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի կողմից ստորագրված Զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը հետագայում ամրապնդվել է 1994թ. հուլիսին և 1995թ. փետրվարին ստորագրված համաձայնագրերով: Այս քայլերով ադրբեջանական կողմը փորձում է ամրագրել նոր իրավիճակ ապրիլյան պատերազմից հետո թե՛ շփման գծում և թե՛ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և զրոյացնել նախկինում եղած բոլոր պայմանավորվածությունները՝ նպատակ ունենալով նաև ամբողջովին դուրս թողնել ԼՂՀ-ն բանակցային գործընթացից:

Երևանը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Արդյունքում Երևանը ստիպված էր կոշտացնել իր դիրքորոշումը՝ ոչ միայն դատարկաձեռն ճանապարհելով կարգավորման ռուսական ծրագրով Երևան ժամանած ՌԴ արտգործնախարար Լավրովին, այլև հայտարարելով, որ բանակցությունները կվերսկսվեն, եթե կատարվի երեք քայլ՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, թե որ կողմն է սրում իրավիճակը, ու երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ռազմական ագրեսիայի: Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև Լեռնային Ղարաբաղը ՀՀ կողմից ճանաչելու ուղղությամբ. ՀՀ կառավարությունը իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հ. Բագրատյանը և Զ. Փոստանջյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է, որ այս քայլի քաղաքական նպատակները պարզ են. հայկական կողմը հասկացնում է Ադրբեջանին, որ ադրբեջանական նոր ագրեսիաի դեպքում Երևանը կճանաչի Արցախի անկախությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Այս պահին Հայաստանի իշխանությունները կարող են դեռ չշտապել այս հարցում` սկսելով գործընթացը, բայց չընդունելով վերջնական որոշումը, որովհետև հասկանալի է, թե որն է սրա քաղաքական նպատակը` ցույց տալ Ադրբեջանին, որ հետագա էսկալացիան և ռազմական գործողությունների վերսկսումը կարող է միայն և միայն ավելացնել ոչ միայն ռազմական, այլև քաղաքական գինը Ադրբեջանի համար: Եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ապա Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և դրանից հետո բանակցային գործընթացը կարող է այլ կետից սկսվել»,- ասաց Ս. Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Ի դեպ, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծի, ԼՂՀ ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միքայել Զոլյանն ասում է, որ ճանաչման խնդիրը վաղ թե ուշ պիտի դրվեր, բայց մեր ներքին դիրքորոշումը ԼՂ ճանաչման հարցում բավական հակասական է: Ըստ փորձագետի` չի կարելի հենց այնպես վեր կենալ և որոշել, որ ճանաչում ենք ԼՂՀ-ն, քանի որ դրանով կձախողվի բանակցային գործընթացը, այդ պատճառով ճանաչման խնդիրը պիտի դառնա ռազմավարական խնդիր և աշխատանք իրականացվի այդ ուղղությամբ:

«Մենք չենք տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, բայց չեմ բացառում, որ եթե ապրիլի 2-ին որոշում ընդունվեր ճանաչել ԼՂՀ-ն, գուցե դա ճիշտ կլիներ, բայց այդ որոշումը պիտի կայացվեր` հաշվի առնելով բոլոր կողմերի տեսակետները: Միգուցե ես սուբյեկտիվ եմ, բայց ըստ իս` Արևմուտքից հստակ ազդակներ էին գալիս, որ գուցե ժամանակն է ճանաչելու կամ գոնե քայլեր կատարելու այդ ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը` հիշեցնելով ամերիկյան լրատվամիջոցների կողմից ապրիլյան պատերազմի լուսաբանումը, մասնավորապես այն փաստը, որ CNN հեռուստաընկերությունը Ադրբեջանի արտգործնախարարի և ԼՂՀ արտգործնախարարի միջև կազմակերպեց հեռակա բանավեճ:
Այս ազդակների շարքին կարելի է դասել նաև ամերիկացի սենատոր Մարկ Քիրքի հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմատենչ քաղաքականությունը, ապա դա կուժեղացնի ԼՂ-ի` Կոսովոյի ճանապարհով շարժվելու փաստարկները:

Այսպիսով, Արցախի անկախության ճանաչման հարցը ոչ միայն օրակարգային է դառնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, այլև առնվազն քաղաքական կամ որոշ նահանգների մակարդակով բարձրանում է Արցախը ճանաչելու գիտակցումը այնպիսի կարևոր և առանցքային երկրում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է: Հիշեցնենք, որ ամերիկյան 6 նահանգ արդեն իսկ ճանաչել է ԼՂՀ անկախությունը:

Անկասելի ընթացք դեպի անկախություն

Այս մեկ ամիսն իսկապես շատ բան փոխեց մեր երկրում, պետականության և պետականաշինության մասին մեր պատկերացումներում` ստիպելով վերաիմաստավորել մեր գործունեությունը պետական, քաղաքական, հասարակական և այլ մակարդակներում, թե ինչ ենք արել անկախության 25 տարիներին, ինչպես ենք երկիր կառուցել և ինչպես պիտի անենք դա այսուհետ` հետագայում այսօրինակ մարտահրավերներն ավելի պատրաստված կերպով դիմագրավելու համար: Թերևս, որոշ չափով փոխվում են հայկական կողմի պատկերացումները կամ մոտեցումները հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման վերաբերյալ: Պատերազմն ավելի բյուրեղացրեց իրավիճակը` ամրապնդելով այն համոզմունքը, որ ԼՂ ժողովրդի` ազատ և անկախ ապրելու իրավունքն անքննելի է և հնարավոր է պաշտպանել այդ իրավունքը` հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա: Այսօր հայ զինվորը առաջնագծում պաշտպանում է ոչ միայն Հայրենիքի սահմանների անվտանգությունը, այլ առաջին հերթին` ազատ և անկախ ապրելու և ինքնորոշվելու արցախցու իրավունքը: Արցախցու այդ ընթացքը վաղուց արդեն անկասելի է:

 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում