Մայիսի 10-ից աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը սկսում է իր շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Շրջագայությունը սկսվելու է Կանադայի Էդմոնթոն քաղաքից, ուր, edmontonjournal-ի տվյալներով, միայն արտերկրից արդեն 200 հանդիսատես է եկել: Ռոք խմբի հաջորդ համերգները կայանալու »Ý մայիսի 12-ին` Վանկուվերում, մայիսի 13-ին` Սիեթլում, մայիսի 15-ին` Մաունթին Վյույում, մայիսի 18-ին` Դենվերում, մայիսի 19-ին` Ալբուկերկում և մայիսի 22-ին` Լաս Վեգասում: Հյուրախաղերի ընթացքում խմբին կմիանա նաև Gogol Bordello խումբը:
Իսկ հունիսին System of a Down խումբը շուրջ 11 համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ ներառյալ հունիսի 21-ի շոուն Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:
Նշենք, որ մինչ համերգային հյուրախաղերը, ռոք խումբը առաջարկել էր երկրպագուներին մինչև ապրիլի 28-ը կազմել ելույթների ծրագիրը:
Ի դեպ, այս համերգային հյուրախաղերը կլինեն առաջինը 2006թ. դադարից հետո:
Հիշեցնենք, որ System of a Down-ը շուրջ 5 տարի չէր գործում և միայն 2010 թ. նոյեմբերին հայտարարեց բեմ վերադառնալու մասին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Սերժ Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: