Հյուսիսային Կորեայի իշխանություններն այսօր մեկնաբանել են «Ալ-Քաիդայի» առաջնորդի սպանության օպերացիան` այն անվանելով անօրինական: Այս մասին գրում է ճապոնական Renhap թերթը` նշելով, որ դրա վերաբերյալ հոդված է հրապարակվել «Չոսոն Սինբո» թերթում, որը համարվում է հյուսիսկորեական իշխանությունների պաշտոնաթերթերից:
Թերթում մասնավորապես նշվել է, որ Վաշինգտոնը ոչ մի ապացույց չուներ, որ հենց Բեն Լադենն է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը: Այդ պատճառով ամերիկացիները չպետք է սպանեին «Ալ-Քաիդայի» առաջնորդին, այլ պետք էր նրան դատեին: Թերթի հոդվածագիրը նշում է, որ օպերացիան անցել է օրենքի խախտմամբ: Մասնավորապես` ներխուժելով տարածք՝ խախտվել են Պակիստանի պետական սահմանները։
Այսքանից հետո միայն մնում է սպասել, որ ԱՄՆ-ում լուսանալուն պես Պետքարտուղարությունը կընդունի իր սխալները և ներողություն կխնդրի նախ Պակիստանից, ապա` Հյուսիսային Կորեայից: