Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում սկսել է ուսումնամարզական հավաքը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ծաղկաձորում մեկնարկած հավաքին մասնակցում են 19 երիտասարդ բռնցքամարտիկներ:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է հունիսին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այն տեղի է ունենալու Անապայում հունիսի 6-15-ը:
Բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ երիտասարդ բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաք կտևի մինչև մայիսի 12-ը: