G7-ի երկրների էներգետիկայի նախարարները հույս ունեն մշակել համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման գործողությունների հստակ ծրագիր՝ էներգակիրների նվազող գների ֆոնին: Այս մասին կիրակի օրը Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում «յոթյակի» երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման առիթով հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Մոտոո Հայասին՝ գրում է tass.ru-ն:
«Մենք բազմակողմ ակտիվ երկխոսություն կանցկացնենք և հույս ունենք մեր հանդիպման արդյունքում մշակել գործողությունների հստակ ծրագիր»,-ընդգծել է Հայասին: Նրա խոսքով՝ յոթ տարի առաջ, երբ էներգետիկայի նախարարների հանդիպումն անցկացվեց Ճապոնիայի Աոմորի քաղաքում, կողմերը քննարկեցին նավթի և այլ էներգակիրների աճող գների հարցը: «Այժմ մեր առջև կանգնած է գնանկման խնդիրը և համաշխարհային տնտեսության վրա նրա ազդեցությունը»,- նշել է նա: