ՀՅԴ-ն Ծաղկաձորում ավարտեց իր Գերագույն ժողովը:
Դաշնակցականները որոշում են կայացրել հունիսին անցկացնել Ընդհանուր ժողով, որին կմասնակցեն նաև Սփյուռքի դաշնակցականները: Այս Գերագույն ժողովի ժամանակ որոշվել է նաև Ընդհանուր ժողովին հայաստանյան կառույցի պատվիրակության կազմը: Ինչպես տեղեկացանք ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից, Ընդհանուր ժողովին հայաստանյան կառույցից մասնակցելու է 11 հոգի:
Ծաղկաձորում կայացած Գերագույն ժողովում քննարկել են նաև ՀՅԴ բյուրոյի եռամյա գործունեությունը, սակայն բյուրոյի գործունեությանը գնահատական կտրվի արդեն Ընդհանուր ժողովի ժամանակ: Ծաղկաձորյան Ժողովում անդրադարձել են ընթացիկ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին: «Աշխատանքային ժողով էր»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը: