«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին նշել է, որ Ռաֆայել Բենիտեսի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում չի խանգարի իրեն բանակցել այլ թիմեր հետ: Ուրուգվայցու խոսքերով՝ իր համար հետաքրքիր կլիներ աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ, ով գլխավորում է «Չելսի»-ն:
«Գլխավոր մարզչի փոփոխությունը չի ազդի իմ ապագայի վրա: Այժմ ես բանակցում եմ այլ ակումբների հետ: Ինձ համար հետաքրքիր կլիներ աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ»,- Կավանիին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ը և «Չելսի»-ն, իսկ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն եվրո:









































