Գերմանիայում արմատական մուսուլմանները մզկիթում հարձակվել են Գերմանիայի կենտրոնական հեռուստատեսության՝ ARD-ի լրագրողի վրա, հաղորդում է SWR-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, Սֆենբախ քաղաքում Գեսեն դաշնային հողում, սակայն այդ մասին տեղեկությունը միայն հիմա է հայտնի դարձել:
Մուսուլմանների խումբը հարձակվել է թղթակցի, օպերատորի ու նրա ասիստենտի վրա, որոնք կանգնած են եղել «Տաուխիդ» մզկիթի մոտ ու սպասում էին իմամին, ում հետ պայմանավորվել էին հանդիպել ուրբաթօրյա աղոթքից հետո: Առավել ծանր՝ գանգուղեղային վնասվածք է ստացել օպերատորը, որին հոսպիտալացրել էին:
Օֆենբախի ոստիկանությունը մարմնական վնավածքներ հասցնելու ու գույքը միտումնավոր փչացնելու փաստերով հարուցված գործով արդեն հետաքննություն է սկսել:
ARD-ի լրագրողի խոսքով՝ արմատական իսլամիստները շուրջ 10 հոգի են եղել, որոնց վաղուց հետևում են իրավապահները:










































