Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի խոսքով՝ նույնիսկ բրիտանացի երկրպագուներն են խնդրել նոկաուտի ենթարկել իրենց հայրենակցին:
«Ֆյուրիի նման չեմպիոնն ամոթ է բռնցքամարտի համար: Նա այն մարզիկը չէ, որին ես կհավասարվեի: Այդքան հիմարություններ, որ նա է արտաբերում իր բերանից, ուղղակի սարսափելի է:
Նրա որոշ հայտարարությունները, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք էին մարդկանց նկատմամբ: Աշխարհի չեմպիոնն իրեն այդպես պահելու իրավունք չունի:
Նույնիսկ անգլիացի երկրպագուներն են ցանկանում, որ նա պարտություն կրի: Ես ներկա եմ եղել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպմանը, ու հարյուրավոր մարդիկ ինձ խնդրել են նոկաուտի ենթարկել իրենց հայրենակցին:
Ֆյուրիի նկատմամբ հաղթանակը բռնցքամարտիկն հարգանք կվերադարձնի: Ինձ դուր չի գալիս, թե նա ինչ է խոսում: Օրինակ՝ ինձ դուր չի գալիս, որ նա ասում է, թե բոլոր միասեռականներն ու մանկապիղծները պետք է բանտ նստեցվեն»,- «BoxingScene»-ը փոխանցում է Կլիչկոյի խոսքը: