Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:
Նիկա Գիլաուրին Ստամբուլում մասնակցելու է ՄԱԿ-ի զարգացող երկրների 4-րդ կոնֆերանսին:
Կոնֆերանսի ընթացքում Գիլաուրին հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Իր թուրքական այցի շրջանակներում Գիլաուրին հանդիպումներ կունենա նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ էրդողանի և գործարար շրջանակների հետ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կոնֆերանսին մասնակցելու հրավերներ էին ստացել նաև Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Իսրայելի ու Հայաստանի նախագահները, որոնք, սակայն, չեն մասնակցի դրան: