Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Կախեթում «Վրացական կուսակցության» բողոքի ակցիաներին հետևելու են ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամները:
Նրանք հաշվետվություն են պատրաստելու ազատ հանրահավաքների նկատմամբ վրացական իշխանությունների վարած քաղաքականության մասին:
Նշվում է, որ արդեն 5 ամիս է, ինչ ԵԱՀԿ մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը սկսել է գործնականում հետևել Վրաստանում ազատ հանրահավաքների ընթացքին:
Հիշեցնենք, որ բողոքի այդ ակցիաները կայանալու են այսօր, և դրանք Փարիզից կոորդինացնելու է պաշտպանության նախարար նախկին Իրակլի Օքրուաշվիլին: